23/10/2014 21:11
Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Վարշավա) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը կառավարության այսօրվա նիստում իր դիմումի համաձայն ազատվեց Վայոց ձորի
մարզպետի պաշտոնից: