23/10/2014 15:08
Հաստատվել է ՀՀ Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը
ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել և հաստատել է ՀՀ Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
Գործող մասնագիտությունների ցանկը հնարավորություն չէր տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններին /և կազմակերպություններին/ արագ զարգացող շուկայի պայմաններում կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:
Առանց չափազանցության, սա բարձրագույն կրթության բնագավռին վերաբերող լրջագույն որոշումներից մեկն է, որով`
ա. կարևոր քայլ է կատարվում Հայաստանում տրված դիպլոմների համադրելիության և ճանաչման ուղղությամբ,
բ. ընդլայնում են աշխատաշուկային միտված կրթական ծառայությունները և կրթության բովանդակությունը,
գ. Հայաստանում տեղայնացվում է 2013թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր կրթության միջազգային ստանդարտները,
դ. բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում կարող են առավել արդյունավետ և ժամանակակից կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման մոդելներ կիրառեն:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի հաստատումից հետո նախատեսվում է վերանայել ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների կրթական ծրագրերը` հիմնված ուսումնառության վերջնարդյունքների վրա: