23/10/2014 11:45
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ին` հատկապես ցերեկը, կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ` անձրև:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է +16-ից +18 աստիճան, երեկոյան՝ +9-ից +11 աստիճան, հոկտեմբերի 24-ի գիշերը +4-ից +6 աստիճան տաքություն: