23/10/2014 16:53
Կառավարությունից ՀՀ քննչական կոմիտեին կհատկացվի 1,018.145.0 հազար դրամ
ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գումարը նախատեսված է մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և դեպարտամենտի 2014թ-ի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9հազ.դրամը՝ աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած 52347.1հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։
Նշված գումարը ներառված է եղել 2014 թվականի ՀՀ պետական բյուջեում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան քննչական ստորաբաժանումների պահպանման ծախսերի համար։
Այն ուղղելով ՀՀ քննչական կոմիտեին՝ համապատասխան պակասեցումներ են կատարվել նշված գերատեսչությունների բյուջետային հատկացումներից։