23/10/2014 15:41
Քաղաքացին սպառնում էր ցած նետվել Կիևյան կամրջից. Նա հիվանդանոցում է
Այսօր կեսօրին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կիևյան կամրջի վրա: Միջին տարիքի մի քաղաքացի անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տեղում աշխատող ոստիկաններն ու քաղաքացիները բանակցել են քաղաքացու հետ՝ խնդրելով անցնել կամրջի անվտանգ հատված: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Սամվել անունով ներկայացած քաղաքացուն հաջողվել է անցկացնել անվտանգ հատված: Նա տեղափոխվել է հիվանդանոց: