Լևոն Շարաֆյան. Ինչո՞ւ քանդել բարի ավանդույթները

23/10/2014 11:13

Լևոն Շարաֆյան. Ինչո՞ւ քանդել բարի ավանդույթները


Հայ թատերական աշխարհի մի լավ սերուցք այսօր, ցավոք, Հայաստանից դուրս է ապրում: Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող սիրված ու ճանաչված դերասան Լևոն Շարաֆյանին:

-Պարոն Շարաֆյան, որքա՞ն ժամանակ է Միացյալ Նահանգներում եք գտնվում:

-15 տարի է, բնակվում եմ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի Գլենդել քաղաքում: Մեծ քաղաք է, որտեղ ապրում է մոտավորապես 250-300 հազար հայ: Հսկա համայնք է՝ ազգությամբ հայ քաղաքապետով, ով, ի դեպ, ծնունդով Երևանցի գործունյա երիտասարդ է:

-Այդտեղ նաև շատ հայ կոլեգաներ ունեք, այո՞:

-Այո, այստեղ են ապրում շատ տաղանդավոր արվեստագետներ, իմ ընկերները, որոնց հետ միշտ շփվում եմ. Պապին Պողոսյան, Ռազմիկ Մանսուրյան, Շաքե Թուխմանյան, Ժան Նշանյան, Ալլա Թումանյան, Յակով Պապյան...Շատ են, բոլորին թվելու համար ժամանակ է պետք:

-Մեր արվեստագետները այդտեղ հե՞շտ են իրենց տեղը գտնում, թե՞ կախված են այս կամ այն հանգամանքից:

-Այն արվեստագետներն, ովքեր կախում չունեն լեզվից, հիմնականում իրենց գործով են զբաղվում, որով էլ կարողանում են հոգալ իրենց բազմաթիվ ֆինանսական ծախսերը: Խոսքս երգիչների և երաժիշտների մասին է: Օրինակ Սամվել Երվինյանը նվագում է Յանիի խմբում, և, ի ուրախություն և ի հպարտություն մեզ, համարվում է խմբի առաջին «ջութակը»: Մենք՝ դերասաններս, անպայման ունենք մեր մշտական աշխատանքը, որով հոգում ենք կենցաղային ծախսերը, իսկ մնացած ժամանակը տրամադրում ենք հոգու սննդին՝ արվեստին: Իմ կարծիքով, լույս աշխարհ ենք եկել հենց դրա համար, թատրոնով ապրելու համար: Մեր մասնագիտությունը մեզ համար դառնում է հոբբի:

-Ի՞նչ ծավալի աշխատանք եք կատարել այդտեղ այս տարիների ընթացքում:

-Հանդես եմ եկել 17 տարբեր ներկայացումների մեջ, նկարահանվել եմ 5 սերիալում, խաղացել՝ 4 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում: Վերջին երկու ֆիլմերում նկարահանվել եմ այս երկու տարիների ընթացքում: Դրանցից մեկի՝ «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի գլխավոր դերակատարը տղաս էր, ես խաղում էի նրա հոր դերը: Երկրորդ ֆիլմը դեռևս տեխնիկական ընթացքի մեջ է: Աստծո կամոք, պրեմիերան կկայանա դեկտեմբեր ամսին: Ֆիլմը կոչվում է «ԱՐՄՈ», հայ էմիգրանտի մասին է, ռեժիսորն է Քրիս Չամբերսը: Նկարահանվել է «Warner Brothers» ընկերության կողմից: Հուսով եմ, եթե Աստված կամենա, ֆիլմը կբերենք Հայաստան՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:

-Փաստորեն, կարելի է ասել, գո՞հ եք այդտեղ ունեցած Ձեր զբաղվածությունից:

-Չգիտեմ, գործունեությունս շատ է, թէ քիչ, բայց ես գոհ եմ: Միակ ցավն այն է, որ շատ եմ կարոտում Երևանը, ընկերներիս, իմ թատրոնը, իմ սիրած փողոցները, որոնցից, անշուշտ, քիչ բան է մնացել: Բայց ժամանակը գնում է, մենք մեծանում ենք, բնական է՝ քաղաքը նույնպես փոխվում է, փոփոխությունների կարիք զգում: Բայց ինչո՞ւ քանդել բարի ավանդույթները, տեղը թողնել դատարկ և կողքը փորձել կառուցել նորը՝ ոչինչ չավելացնելով հին, արդեն կյանքի փորձությունը անցած և իր ուրույն տեղը գտած մշակույթին: Ես դա գիտակցում եմ, բայց սրտով չեմ հասկանում:

-Երևանում հարազատներ ունե՞ք:

-Այո, իհարկե, կարոտում եմ Երևանում բնակող իմ քույրիկին, տղայիս՝ Արթուրին, որը նկարիչ է, նկարիչների միության անդամ: Երկու թոռնիկներիս՝ Ալիսային և Լիզոկին եմ շատ կարոտում, հարսիս՝ լրագրող Գայանե Աբրահամյանին:

-Ձեր մյուս զավակները ձեզ մոտ են չէ՞:

-Մեծ տղաս՝ Արմանը, ինժեներ է: Երկու տարի առաջ ընտանիքով ինձ մոտ՝ ԱՄՆ տեղափոխվեց: Փոքր տղաս՝ Միքայելը, քսանութ տարեկան է, զգեստների պրոֆեսիոնալ ձևավորող, աշխատում է Հոլիվուդի կինոարտադրությունում: Արդեն աշխատել է 6-7 ֆիլմերի շրջանակներում: Ամուսնացած չէ… Մեծ թոռնիկս՝ Էդգարը, տասնվեց տարեկան է, դեռ սովորում է դպրոցում, իսկ Նելլին տասներեք տարեկան է: Ասեմ, որ երեխաները մեծանում են հայասեր: Նպատակադրվել են լավ ուսում ստանալուց հետո վերադառնա Երևան:

-Պարոն Շարաֆյան, հայաստանյան ֆիլմարտադրությանը հետևո՞ւմ եք: Գո՞հ եք ձեռքբերումներից:

-Նախ ասեմ, անձնական մեծ ցավ է ինձ համար «Հայֆիլմ» ստուդիայի ներկայիս վիճակը. ո՞նց կարելի էր վերացնել մի բան, որը 90 տարվա պատմություն ունի, որտեղ աշխատել են Համո Բեկնազարյանը, Յուրի Երզնկյանը,Ստեփան Կևորկովը, Քարամյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Սերգեյ Փարաջանովը, Դմիտրի Կեսայանցը...Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանին փառք բերող անում է, մի մեծ ստեղծագործական կենսագրություն, մի դարաշրջան՝ հայ կինոյի, նույնիսկ խորհրդային կինոյի պատմության մեջ: Հիշեք այս ֆիլմերը. «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի», «Կտոր մը երկինք», «Մենավոր ընկուզենի», «Կարոտ», «Խնզորի այգին», «Հեղնար աղբյուր», «Տժվժիկ», «Կարինե», «Առաջին սիրո երգը», «Սիրտը երգում է», «Ճանապարհ դեպի կրկես», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Հարսնացուն հյուսիսից»... Էլի՞ թվեմ… Իսկ ի՞նչ է արվում հիմա Հայաստանում, ի՞նչ ֆիլմեր են նկարում: Գուցե նկարում են, չե՞մ տեսել… Նայել եմ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հավանել եմ, բայց դա հեռուստատեսային ֆիլմ է, որը շատ է տարբերվում մասշտաբային գեղարվեստական ֆիլմից.Գեղարվեստական կինոն ունի իր կանոնները: Միշտ է այդպես եղել, նույնիսկ խորհրդային տարիներին այդ տարբերությունը զգացվում էր:

-Ձեզ ե՞րբ սպասենք Հայաստանում:

-Շուտով՝ մի երեք տարի հետո դառնում եմ 70 տարեկան: Ծրագրում եմ ներկայացումով հանդես գալ իմ հանդիսատեսի առջև, նորից քննություն հանձնել, ինչը միշտ է եղել: Հուզմունքս ավելի մեծ կլինի, անցել է 15 տարի: Կնդունի՞ ինձ իմ հանդիսատեսը առաջվա նման, թե՞ օտարացած կլինենք: Այ այդ վախը կա, միշտ էլ եղել է: Նախկինում ամենօրյա քննությունը սովորական երևույթ էր, կոփված էի: Իսկ հիմա: Չեմ ուզում ժամանակից առաջ վազել, թող օրը գա, բարին էլ հետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում

Տվյալ բաժնի վերջին նյութերը