23/10/2014 10:07
Նպաստների մասին օրենքում փոփոխություններից դժգոհողները բողոքի ակցիա կանեն
«Ժամանակի» տեղեկություններով՝ ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի այսօր՝ ժամը 12:30-ին, առաջին մեծ ակցիան կիրականացվի կառավարության շենքի մոտ:
Իսկ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ այդ նախագծերի փաթեթի քննարկման թեմայով, որին կմասնակցեն նաև ՀԿ ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չեն մտնի ԱԺ, ակցիա կանեն ԱԺ դիմաց: