23/10/2014 18:08
Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը
Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:
Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: