23/10/2014 20:19
Երգչուհի Նառան նոր երգ է պատրաստում
Երգչուհի Նառան պատրաստվում է նոր երգ ներկայացնել իր ունկնդրին: Երգի խոսքերը և երաժշտությունն արդեն գրված են, պարզապես, երգչուհին սպասում է գործիքավորողի` Հայաստան վերադառնալուն:
«Երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, բառերը՝ Անիտա Հախվերդյանը: Ամեն ինչ արդեն պատրաստ է, պարզապես սպասում ենք Արա Թորոսյանին՝ Մուրզիկին, ով Հայաստան կվերադառնա նոյեմբերի սկզբին: Գործիքավորումը նրան եմ վստահել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Թե երբ երգը պատրաստ կլինի, կախված է գործիքավորողից: Այնուհետև, ինչպես նրա բոլոր ստեղծագործությունները, այս գործը նույնպես կունենա տեսահոլովակ.
«Այդ բարդ և կարևոր գործն արդեն գիտեմ՝ ում եմ վստահելու… ինչպես միշտ՝ ընկերներիս»,- ծիծաղելով ասաց Նառան:
Երգը սիրո մասին է, սակայն անուն դեռևս չունի: Երգչուհու խոսքով՝ բավական ռիթմիկ ու արագ է և նման չէ իր մյուս երգերին:
«Չգիտեմ, ինչ կստացվի, «չկտրած ձմերուկ է»»,- Life.panorama.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: