23/10/2014 21:20
ԱԳՆ-ն դատապարտում է Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանություն է տարածել Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:
«Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը:
Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասված է մեկնաբանության մեջ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: