23/10/2014 13:09
Ակցիա Կառավարության մոտ. Հղի կանայք խոստանում են շարունակական ակցիաներ
Կառավորւթյան առաջ հենց հիմա բողոքի ակցիա են կազմակերպել պետական աշխատանք ունեցող հղիներն ու մայրիկները: Նրանց դժգոհությունը կառավարության առաջարկած՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի դեմ է:
Միջազգային կազմեկրպությում աշխատող Ինեսա Մինասյանն ասաց, որ այս կերպ չեն կարող խթանել ծնելիությունը, հատկապես, երբ կա արտագաղթ և սառեցված հակամարտություն:
Նա նաև ասաց, որ իրենց դժգոհությունն արտահայտողները նամակ են փոխանցել կառավարությանը, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
Ի. Մինասյանն ասաց նաև, որ իրենց պահանջներից հետ չեն կանգնելու և ակցիաները կրելու են շարունակական բնույթ:
Նա, ինչպես նաև ակցիայի մասնակից մյուս կանայք առաջարկում են չաշխատող մայրիկներին գումարներ վճարել, օրինակ, շրջանառության հարկից, կամ այլ միջոցներ ձեռնարկել:
Նախորդող հրապարակում՝ Չաշխատող կանայք ևս Մայրության նպաստ կստանան