23/10/2014 10:51
Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ եռօրյա այցը Թուրքիա կմեկնարկի նոյեմբերի 28-ին՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան այցելությամբ:
Անկարայում Հռոմի պապը կհանդիպի նախագահի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Այցը երկրորդ օրը Ֆրանցիսկոսը Ստամբուլում կայցելի Սոֆիայի տաճար և Կապույտ մզկիթ:
Նշվում է, որ Հռոմի պապը Վատիկան կվերադառնա նոյեմբերի 30-ին: