23/10/2014 12:34
«Լիկվոր» ՓԲԸ-ն հոգեմետ դեղեր կներմուծի
Այսօր Գործադիրը «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա տրամադրեց:
«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Լիցենզիան տրամադրվեց երեք տարի ժամկետով: