23/10/2014 16:45
Շտայնմայերը կոչ է արել ղարաբաղյան հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Dw.de-ի փոխանցմամբ, Շտայնմայերը նշել է, որ հակամարտող կողմերը պետք է մի փոքր նահանջեն իրենց անզիջում դիրքերից:
Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում հնավոր կլինի առաջընթաց գրանցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Շտայնմայերը իր մտահոգությունն է հայտնել օգոստոսին երկու պետությունների սահմանին գրանցված միջադեպերից, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ:
Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Գերմանիայի ԱԳ նախարարը այցելելու է Երևան: Այցի ընթացքում նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: