23/10/2014 09:46
Ես մենակ ինձ եմ տեսնում նախագահի պաշտոնում. Մհեր Սեդրակյան
«Հայկական Ժամանակը» ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց է ուղղել` կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ:
- Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ծառուկյանի այս հայտարարությանը:
- Ես չեմ կարա պատասխանեմ: Ընտրություններին դեռ ժամանակ կա:
- Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք:
- Ես ոչ մեկին էլ ոչ մի շանս չեմ տեսնում: Ինքը կիմանա իրա շանսերը ինչքան ա, մենակ ինքը կիմանա, ես ի՞նչ իմանամ իրա շանսերը ինչքան ա:
- ՀՀԿ-ից բա՞րձր է, թե՞ ցածր:
- Պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ:
- Իրեն տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում:
- Ես մենակ ինձ եմ տեսնում:
- Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լա՞վ են:
- Բոլորի հետ իմ հարաբերությունները ես նորմալ պահում եմ, երբ կգա պահը, կարտահայտվեմ: