23/10/2014 12:47
«Տոնուսից» խաբված բնակիչները պահանջում են հանդիպել Կառավարության անդամներին
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել են «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված մի քանի տասնյակ բնակիչներ, ովքեր Կառավարության անդամների հետ հանդիպում են պահանջում:
Բնակիչների խոսքով՝ իրենց խոսակցություններ են հասել, որ իրենց ցանկանում են բնակարանի փոխարեն որպես փոխհատուցում չնչին գումար տան, սակայն բնակիչներին միայն բնակարանն է պետք:
Բնակիչները նաև հույս հայտնեցին, որ հնարավոր է՝ հանդիպեն «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանին, ով դեռևս մայիս ամսին նրանց խոստացել էր նոր պայմանագրեր կնքել, սակայն մինչև օրս չի կատարել իր խոստումը:
Հիշեցնենք, որ խոսքը նորակառույցի մի շարք բնակարանների մասին է, որոնց սեփականատերերը պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ և ըստ պայմանագրի` մինչև 2010 թվականի սկիզբը պետք է ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ չեն ստացել, քանի որ իրենց ասվել է, որ ընկերությունը սնանկ է և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
Նոյեմբերի 14-ին «Տոնուսի» խաբված բնակարանատերերը ներխուժել էին Երևանում գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղերից մեկը, քանի որ Զ. Պետրոսյանի խոսքով՝ բանկը իրենց անընդունելի առաջարկ էր արել:
«Օրեր առաջ մենք հանդիպեցինք բանկի աշխատակիցների հետ, որոնք առաջարկում են գնել մեր բնակարանները` քառակուսի մետրը 900 ԱՄՆ դոլարով: Այն դեպքում, երբ մենք մեր բնակարանների համար արդեն վճարել ենք քառակուսի մետրի համար 400 ԱՄՆ դոլար»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակում՝ «Տոնուսի» գործ. Նախագահը խոստացել է, որ խնդրով կզբաղվեն
Տոնուսի գործ. Բանկը թող հրապարակի Կառավարության հետ բանակցությունները
«Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասելու են ամենաշատը 2-3 օր