23/10/2014 13:58
Էնֆիաջյան. Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր
Քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքը տեսանք հոկտեմբերի 10-ին և տեսնելու ենք հոկտեմբերի 24-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Մոտ 24 ժամ անց շարունակվելու է հոկտեմբերի 10-ին մեկնարկված գործընթացը:
Բոլորս ականատես ենք լինելու համախմբվածության և փոխգործակցության, ականատես ենք լինելու պահի, որին ժողովուրդն է սպասում, պահի, երբ քաղաքական առաջատար ուժերը միասնական գործողություններով են առաջնորդվում:
Համախմբվածության մթնոլորտն այժմ ամենուր է տիրում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգում է, որ իր խոսքը բարձրաձայնող կա: Մեր ժողովուրդը զգում ու հավատում է, որ ժամ առ ժամ հասունանում է փոփոխությունների պահը: Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր»,- գրել է նա:
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակում նախատեսված է եռյակի երկրորդ հանրահավաքը, որի ժամանակ, հավանաբար, ելույթ կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նախորդ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ խոստացավ խոսել հաջորդին: