23/10/2014 15:56
«Խաչիկյանի գործով» փաստաբանը արդարացում պահանջեց իր պաշտպանյալների համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Խաչիկյանի և սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը:
Դատավորը ժամանակ էր տվել պաշտպաններին պաշտպանական ճառին պատրաստվելու համար, սակայն այսօր դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ միայն փաստաբան Աննա Ջուվանովան, ով արդարացում պահանջեց իր պաշտպանյալների համար:
Նրա խոսքով` իր պաշտպանյալներ Արմեն Խաչատրյանին և Բագրատ Մուրադյանին առաջադրված մեղադրանքը անհատականացված չէ, չի երևում, թե կոնկրետ ում ինչի՞ համար են դատում և ինչո՞վ են օժանդակում պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչպես նաև մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հանգամանքներ, քանի որ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ:
Ամբաստանյալներին ևս խոսքի հնարավորություն տրվեց և իրենք ևս ժխտեցին իրենց մեղսակցությունը:
Նախորդող հրապարակում՝ Մեղադրողը 13 տարվա ազատազրկում է պահանջել Վազգեն Խաչիկյանի համար
Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով հրապարակվում է մեղադրական ճառը
«Խաչիկյանի գործով» 296 մլն դրամ գրավի միջնորդությունը մերժվեց