23/10/2014 19:25
Զաքիր Հասանովը ծանոթացել է ռազմածովային ուժերի մարտունակությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել է ռազմածովային ուժերում տիրող իրավիճակին:
Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Շահին Մամեդովը Հասանովին է ներկայացրել նավերի մարտավարա-տեխնիկական առանձնահատկությունները և սպառազինությունը:
Նավերը դուրս են եկել բաց ծով, որտեղ ցուցադրական ելույթի շրջանակներում հատուկ ջոկատայինները ազատագրել են ահաբեկիչների կողմից գրաված նավը:
Զ.Հասանովը բարձր է գնահատել ռազմածովային ուժերի մարտունակությունը և ցուցումներ է տվել զինվորների կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ: