24/10/2014 13:15
Արամ Մանուկյան. Այսօր կունենանք քայլ առաջ հանրահավաք
Վանաձորում, Գյումրիում և այլ մարզերում գյուղապետերը մեր ակտիվիստներին հորդորում, վախեցնում և փորձում են համոզել որ մարդիկ այսօրվա հանրահավաքին չգան: ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ առայժմ չեն եղել սուր դեպքեր, բայց այդպիսի փաստեր իրենք այս պահին ունեն:
«Ես ակնկալիք ունեմ, որ այսօր ժողովուրդն ավելի շատ է լինելու Ազատության հրապարակում, քան՝ հոկտեմնբերի 10-ին էր: Գործողությունների առումով այսօր կունենանք քայլ առաջ հանրահավաք»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ռուբիկ Հակոբյան. Ռեալ գործողությունների հանրահավաք է