24/10/2014 13:29
Արամ Մանուկյան. Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի
Ժողովուրդն այսօր ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի: Ոչ իշխանական ուժերի նպատակն է կարգավորել երկրում առաջացած ծանր իրավիճակը: Ճեպազրույցների ժամանակ, խոսելով երեկոյան կայանալիք եռյակի հանրահավաքի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Այսօր հանրահավաքի վերջում կլինի բոլոր հարցերի պատասխանները: Ես ծանոթ չեմ Ծառուկյանի կամ Տեր- Պետրոսյանի ելույթներին: Այդպիսի ադաթ չունենք, որպեսզի ծանոթանանք մեր գործընկերների ելույթներին: Ունենք համաձայնություն, որը պետք է լինի: Բովանդակության ու քանակի մասին ոչ մի բան չենք պայմանավորվել»,-ասաց նա՝ հավելելով, թե մանրամասների մասին չի ցանկանում խոսել, քանի որ գաղտնիքները չի ուզում բացել:
Շարունակելով խոսքը՝ ՀԱԿ պատգամավորն ասաց, որ եղել են եռակողմ և երկկողմ հանդիպումներ, կան թիմային որոշակի սցենարներ, բայց այդ սցենարները կընտրվեն լիդերների ելույթներից հետո, որը նրանց ելույթներում անպայման կհայտարարվի:
«Որևէ մեկն այս պահին չի խոսի իր հայտարարությունների մասին: Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ սա ոչ թե հոկտեմբերի 10-ի, այլ 24-ի միտինգն է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Այսօր կունենանք քայլ առաջ հանրահավաք