24/10/2014 12:27
Ռուստամյան. Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արյունահեղության այս ամենը չհանգի
Պետք է անորոշություններից զերծ մնալ, որպեսզի արյունահեղություն չլինի: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արյունահեղության այս ամենը չհանգի: Միշտ դրա մեղավորները լինելու են նրանք, ովքեր մասնակցում են հանրահավաքին, իսկ ովքեր չեն մասնակցում, իրենց ավելի մեղավոր են զգում»,- ասաց պատգամավորը՝ շեշետելով, որ եթե այսօրվա հանրահավաքը չլինի կազմակերպված, ապա ժողովրդի մոտ առաջացած հիաթափությունն ավելի կմեծանա:
Պատգամավորի խոսքով` ժողովուրդը չպետք է կորցնի առանց այդ էլ բեկված հավատը:
«Պետք է քաղաքական ուժերը կարողանան հեռուն տեսնել և ողջամիտ գտնվել: Չէի ուզենա, որ այդ ուժերը ձախողում արձանագրեն: Հիասթափությունը դժվարացնում է այդ գործընթացները, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի աշխատանքը: Եթե մեծ ակնկալիք են առաջացնում, և եթե այս սպասումները չեն արդարացվում, առաջանում է մեծ հիասթափություն: Եղել են դեպքեր, երբ ժամեր և օրեր են նշել, իսկ մարդիկ ոգևորված մասնակցել են դրան: Բայց եկել են ու ոչ մի բան չեն տեսել: Համոզված եմ, որ մենք նույն բաները կարող ենք ասել, բայց գործողությունները շատ կարևոր են»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իրական գործողությունների ճանապարհն իրականցվում է փուլ առ փուլ, որին պետք է ճիշտ մոտենալ, որպեսզի արձագանք ստանան: «Այլապես չլուծված հարցերի կուտակումներ կառաջանան: Եթե միայն դեմով ավարտվի, դա շատ նեղ շրջանակ կառաջացնի, առճակատում, որն արյունահեղության կհանգեցնի: Հանունը պետք է գերիշխի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Եռյակի նախորդ հանրահավաքը, Ա. Ռուստամյանի խոսքով, անորոշ էր:
«Այս հանրահավաքի նպատակը պետք է լինի այն սրբագրելը: Գործողության համար լավ սկիզբը գործի կեսն է: Այդ պարագայում քաղաքական ուժերը պետք է լավ մտածեն, որ չձախողեն այդ պահանջը»,- եզրափակեց խոսքը նա: