24/10/2014 14:49
Մեկնարկել է Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսը
Երևանում այսօր մեկնարկել է Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից:
«Վերջին տարիներին Հայաստանում մանկաբուժության ոլորտում մեծ ձեռքբերումներ են գրանցվել. նվազել է մանկական մահացությունը, ներդրվել է իմունիզացիայի արդյունավետ ծրագիր»,- բացման խոսքում ասաց առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս, արձանագրելով մանկաբուժության ոլորտի ձեռքբերումներ, նշեց, որ մոր և մանկան առողջությունը Հայաստանի բժշկության գերակա ուղղություններից մեկն է, իսկ ֆինանսավորումը ամեն տարի աճ է արձանագրում:
Երկօրյա գիտաժողովի ժամանակ հայ և արտասահմանցի մանկաբույժները հանդես կգան դասախոսություններով, կքննարկվեն երեխաների սնուցումը, անեմիան, նյարդաբանական, շնչառական ինֆեկցիաները և այլ խնդիրներ:
Գիտաժողովին բացի հայ մասնագետներից, մասնակցում են Շվեյցարիայի, Դանիայի, Վրաստանի և Ռուսաստանի մասնագետները` մոտ 350 բժիշկ: