24/10/2014 17:15
«Հայաստանում ՄԱԿ-ը մի քանի գլխավոր ոլորտներում է աշխատանք իրականացնում»
Այսօր նշվում է ՄԱԿ-ի միջազգային օրը: Ներկայացնելով ՄԱԿ-ի գլխավոր գործառույթը Հայաստանում` «Ազատություն» ռադիոկայանի եթերում Facebook-յան ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեյդլի Բուսետտոն մանրամասնեց, որ ՄԱԿ-ը այսօր դառնում է 69 տարեկան: Նրա խոսքով՝ Հայաստանում ՄԱԿ-ը միաժամանակ սերտորեն աշխատում է թե՛ Հայաստանի կառավաարության, և թե՛ քաղաքացիական հասարակության հետ, որպեսզի լուծում գտնեն Հայաստանի առջև ծառացած խնդիրները:
Բուսետտոն հավելեց նաև, որ Հայաստանի հետ ՄԱԿ-ը մի քանի գլխավոր ոլորտներում է աշխատանք իրականացնում, որոնցից մեկն է Հայաստանում տնտեսական կայուն զարգացումը: «Փորձում ենք նաև Հայաստանում խթանել ժողովրդավարական կառավարումը, ինչպես նաև Կառավարությանն աջակցել սոցիալական ծառայության մատուցման ուղղությամբ»,- հայտարարեց նա:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորեց նաև Հայաստանում բնական աղետների և բնապահպանական խնդիրների ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները: «Շատ կոնկրետ աջակցություն ենք տրամադրում նաև մարդասիրական ուղղությամբ, որպեսզի կարողանանք օգնել սիրիահայությանը»,- հավելեց նա: