24/10/2014 09:50
Շիրակի մարզպետը բարերարին մինչ օրս չլսված կոչում է շնորհել
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերար Հովհաննես Օյունջյանին, որի միջոցներով Գյումրիում արվեստի դպրոց է բացվել, մինչ օրս չլսված կոչում է շնորհել` Շիրակի մարզի պատվավոր քաղաքացի: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Գյումրեցիները մի քանի օր է մտածում են ` ինչ է սա նշանակում: Արդյոք Օյունջյանը Գյումրիի քաղաքացի՞ է, թե նաև Շիրակի մարզի բոլոր գյուղերի քաղաքացի, իսկ գուցե Շիրակի մարզն առանձին պետություն է դարձել»,- հավելել է թերթը: