24/10/2014 09:24
Սպորտը քաղաքականություն չի սիրում, ոչ մեկն էլ չի մասնակցելու. Նախարար
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԲՀԿ համակիր Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ շփվելու սովորություն չունի, սակայն երեկ նա ստիպված է եղել պատասխանել լրագրողների հարցերին:
«Հրապարակը» նրանից հետաքրքրվել է` մասնակցելո՞ւ է այսօրվա հանրահավաքին, քանի որ Ծառուկյանը հրահանգել է ԲՀԿ-ականներին մեկ մարդու պես ներկա լինել Ազատության հրապարակում: «Ինչ կապ ունի, լավ էլի, անհեթեթություն ա, ես խնդրում եմ ձեզ, մի զբաղվեք ինտրիգներով, ես ասել եմ ու կասեմ` սպորտը քաղաքականություն չի սիրում, ոչ մեկն էլ չի մասնակցելու»: