24/10/2014 16:28
Մովսես գյուղի դպրոցին մարզագույք կտրամադրվի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` մեկնել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ: Այս մասին տեղեկացնում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նախարարը լինելու է Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում, այցելելու է մարզադահլիճ, ծանոթանալու է համայնքում ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող առկա խնդիրներին: Գ. Ղազարյանը գյուղի դպրոցին է տրամադրելու մարզագույք` գնդակներ, մագլցման պարաններ, վոյելբոլի ցանցեր, այծիկ, նժույգ և այլն:
Նախքան Մովսես կատարվելիք այցը, նախարար Ղազարյանը կլինի մարզի Իջևան քաղաքում, կհանդիպի քաղաքապետ Վարդան Ղալումյանին և նրա հետ կայցելի քաղաքի մարզադպրոց, որտեղ տեղադրվելու է բռնցքամարտի նոր ռինգը և որի տեղադրման աշխատանքների հետ կապված խորհրդատվության նպատակով նախարարի հետ Իջևան է մեկնել նաև համապատասխան մասնագետ: