24/10/2014 09:19
Ծառուկյանը խուսափել է քաղաքական հարցերին պատասխանելուց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժամանակի» փոխանցմամբ, երեկ ներկա է գտնվել «Գագիկ Ծառուկյանի» գավաթի առաջնությանը, որին մասնակցել են կոնտակտային ոճի ֆեդերացիաները: Մինչ միջոցառման մեկնարկը լրագրողները ԲՀԿ առաջնորդից հետաքրքրվել են այսօրվա հանրահավաքից՝ արդյոք կհնչե՞ն իշխանափոխության, արտահերթ ընտրության պահանջներ:
Ծառուկյանը խուսափել է պատասխանից. «Վաղվա հանրահավաքին կգաք բոլորդ էլ, ընդեղ կլինեք և կլսեք՝ ինչ եմ ասում․ ոչ մի հարցի ես այսօր չեմ պատասխանելու»,- ասել է նա ու հեռացել: