24/10/2014 20:44
Գրիգորի Լեպսի կնոջը Թաիլանդից վերադառնալուց հետո հոսպիտալացրել են
Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի կնոջը անհայտ ծագման հիվանդությամբ շտապ տեղափոխել են Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Обозреватель»-ը:
Գիշերը 42-ամյա Աննա Շապլիկովայի համար շտապ օգնություն են կանչել, քանի որ նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է և սկսվել է ուժեղ տենդ: Շտապ օգնության բժիշկները հայտնել են, որ հիվանդը շտապ հետազոտության կարիք ունի և տեղափոխել են հիվանդանոց:
Գ. Լեպսի կինը, սակայն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում և դեռևս հիվանդության ծագումը չպարզած՝ դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիվանդանոցի աշխատակիցներին դեռևս չի հաջողվել պարզել հիվանդության ծագումը և ախտորոշել այն, սակայն պնդում են կնոջ հետագա բուժզննման հարցում՝ կապված աշխարհում Էբոլա վարակի արագ տարածման պատճառով, հատկապես, որ Գ. Լեպսի կինը վերջերս է վերադարձել Թաիլանդում անցկացրած հանգստից։