24/10/2014 15:53
Եղիազարյան. Հայաստանը չի կարող լինել կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև
Հայաստանը չի կարող լինել կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև և կարելի է բռնել միայն 1 ուղի՝ «կա՛մ, կա՛մի», իսկ «և՛,և՛»-ը հեքիաթի ժանրից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս-վերլուծաբան, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Գ. Եղիազարյանը ասաց նաև, որ իշխանությունները չեն կարող կամուրջ լինել որևէ կառույցի միջև, քանի որ անգամ 2 մլն մարդու խնդիր չեն կարողանում լուծել, և ավելի լավ կլինի զբաղվեն տնտեսությամբ:
Նրա խոսքով՝ մեր երկիրը տարածաշրջանի երկրների շարքում ամենաթույլերից է: