24/10/2014 15:20
Եղիազարյան. Գուցե Ծառուկյանը ասելու բան ունի, բայց իշխանափոխություն չի լինի
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը լուրջ ակնկալիքներ չունի այսօրվա հանրահավքից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Եղիազարյանը՝ նշելով, որ ինքը տեղեկացված չէ հանրահավաքի օրակարգից:
Գ. Եղիազարյանը ասաց նաև, որ միգուցե Գագիկ Ծառուկյանը շատ կարևոր հայտարարություն ունի անելու, սակայն այսօր իշխանափոխություն չի լինի, քանի որ եռյակի դիմաց ոստիկանությունն ու բանակն են կանգնած:
Գ. Ծառուկյանի՝ եռյակի միասնական հավանական նախագահի թեկնածու լինելու վերաբերյալ Գ. Եղիազայնաը ասաց, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին է համարում նախագահ, իսկ այդ դրույթները մշակված են այն բանի համար, որ Գ. Ծառուկյանին և Լ. Տեր-Պետրոսյանին իրար դեմ հանեն:
Դիտարկմանը, թե Լ. Տեր-Պետրոսյանն ինքն է ասում, որ տարիքը այլևս չի ներում նախագահ դառնալ, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ վերջինս նախագահ է դառնում միայն 2 տարով՝ արժանավայել ընտրություններ անցկացնելու համար: