24/10/2014 18:20
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի հետ
Լևոն Արոնյանը նոյեմբերի վերջերին Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական և 16 կայծակնային պարտիաներից: Բացի այդ, Տատա Սթիլի քառակի հաղթող Լևոն Արոնյանը 2015 թվականին ևս կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվելիք այդ մրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ամերիկացի Վեսլի Սոն, չինացի Դին Լիրենը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, խորվաթ Իվան Շարիչը, չինացի Հոու Յիֆանը, հոլանդացի Լյուկ Վան Վելին: