24/10/2014 13:01
Ն. Գալստյան. ԲՀԿ-ն չի կարող համակարգային փոփոխություններ իրականացնել
Այսօրվա իշխանությունների և եռյակից առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն գոյություն չունի: Օլիգարխիկ որևէ գործիչ չի կարող ընդդիմադիր լինել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ , խոսելով այսօրվա եռյակի հանրահավաքի մասին, ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Շարունակելով խոսքը՝ Ն. Գալստյանն ասաց, որ չի ուզում հանրահավաքից առաջ տպավորություն ստեղծվի, որ ինքը փնովում է եռյակին և սատարում իշխանություններին, սակայն.
«Վստահ եմ, որ ԲՀԿ-մ չի կարող երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, սակայն, որ երկրին պետք են համակարգային փոփոխություններ:
Ն. Գալստյանը կարծում է, որ հանրահավաքի ժամանակ հնչած ելույթները չեն կարող որևէ բան փոխել երկրում, եթե չկան հստակ գործողություններ.
«Ամեն դեպքում պետք է սպասել այդ ելույթներին և դրանց շարունակությանը»: