24/10/2014 10:45
Ս. Օհանյանն ու Ի. Վոլինկինը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ: