24/10/2014 11:10
Պորոշենկո. Ուկրաինան չի վերածվի բանանային հանրապետության
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը վերածել բանանային հանրապետության:
Km.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Օդեսայի մարզ կատարած այցի ընթացքում:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ինքը գիտի, թե ինչպես պետք է պայքարել մաքսանենգության և կոռուպցիայի դեմ:
Նրա խոսքով՝ 11 առևտրային կետերում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մաքսային փաստաթղթերի իսպառ բացակայություն:
Պորոշենկոն հավելել է, որ այդ առևտրային կետերում առկա են եղել բազմաթիվ ապրանքներ, որոնք ոչնչացնում են Ուկրաինայի տնտեսությունը: