24/10/2014 18:36
Րաֆֆի Հովհաննիսյան. Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրդ մի զենք եք
Խոսքից՝ գործ: Այսօր Ազատության հրապարակում իր ելույթն այս կոչով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթում հայտարարեց, որ ժողովրդի հետ ուզում է անկեղծանալ:
«Մենք հավաքվել ենք իբրև հայ մարդիկ, Հայաստանի քաղաքացիներ: Ով ուզում է, թող գա և միանա մեզ: Կա մի երկիր, որի անունն է Հայաստան, որը միավորում է մեզ: Ոչ միայն մենք ենք այստեղ՝ առաջնորդներ, կուսակցություններ, ինչ-ինչ տարաձայնություններ հաղթահարողներ, բայց նաև դուք եք այստեղ. ամեն մեկդ մի զենք, մի Սահմանադրական ուժ: Ով հավաքվել է, պետք է պատրաստ լինի կյանքի պայքարի, մահվան և նորից կյանքի: Դուք պատրաստ ե՞ք դրան»,- ամբոխից հետաքրքրվեց «Ժառանգության» առաջնբորդը, որին ի պատասխան ժողովուրդն աղաղակեց՝ «Այո»…
Նախորդող հրապարակումներ՝ Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք