24/10/2014 18:11
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք
«Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը տրված է Գագիկ Ծառուկյանին: Դե մի հատ լավ ծափ տվեք…»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նոր համաժողովրդական շարժման հանրահավաքների բազմամարդությունը, շարունակեց խոսքը Տեր-Պետրոսյանը, ցույց է տալիս, որ իշխանափոխության հուժկու գործընթաց է մեկնարկել, որը հաջողությամբ կպսակվի:
ՀՀ առաջին նախագահը հորդորեց ուշադրություն չդարձնել լուսանցքից դուրս մնացած ընդդիմադիր ուժերի «հիտերիային».
«Շատերն ասում էին, որ Գագիկ Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, սակայն հիմա այդ բոլոր մարդիկ խայտառակ են եղել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան
Վարդան Օսկանյան. Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում
Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը