24/10/2014 15:45
Թուրքիայի ՊՆ պատվիրակությունը հետևել է Նախիջևանի զորավարժություններին
Էրզրումում տեղակայված Թուրքիայի բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայինի գլխավորած պատվիրակությունը այցելել է Նախիջևան:
Trend-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՊՆ-ի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հեյդար Ալիևի հուշարձանին: Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը թուրքական պատվիրակության այցը Նախիջևան գնահատել է որպես երկու եղբայր ժողովուրդների միջև ռազմական համագործակցությանը միտված դրական քայլ:
Թուրքիայի ՊՆ-ի ներկայացուցիչները այցելել են N զորամաս և ծանոթացել զորավարժարանում տեղի ունեցող զորավարժություններին ու զինվորների մարտունակությանը: