24/10/2014 17:53
Վարդան Օսկանյան. Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում
Այստեղ ինքնանպատակ չենք եկել, եկել ենք նույնիսկ պարտադտված և ստիպված, եկել ենք, որովհետև այլընտրանք չունենք: Այս ամենը գալիս է այսօրվա հրամայանակինց. երկիրը ծայրահեղ վիճակում է: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Եթե այսպես շարունակվի, վտանգվելու է երկրի ինքնիշխանությունը, բայց ամենացավալին այն է, որ իշխանությունն արհամարհում է այս վիճակը, ձևացնում, որ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ սահմանադրություն փոխելով է ուզում իր իշխանությունը երկարացնել»,- ասաց Վ. Օսկանյանը:
Իշխանությունները, նրա խոսքով, ոչ միայն պատրաստ չեն ինչ-որ բան անել, այլև՝ ի վիճակի չեն:
«Այսօր այս համակարգը ջարդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Մեր երկիրը կանգնած է այնպիսի վիճակում, որ միայն ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունը կարող է հանել այս վիճակից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանափոխություն իրականացնելու հասարակական պահանջ կա:
«Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում, միայն ցանկանում է ազատ, արդար ընտրություններ»,- ասաց Օսկանյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կներկայացնի ճանապարհային քարտեզ, թե ինչպես են այսուհետ առաջ շարժվելու:
Օսկանյանն ասաց նաև, որ եթե պետք լինի, իրենք պատրաստ են անգամ նստացույց անցկացնել:
Նախորդող հրապարակում՝ Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը