25/10/2014 09:26
Նկատվեցին Ծառուկյանի անձնական ամբիցիաները. Խոսրով Հարությունյան. «Առավոտ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով երեկվա հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ «Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ», ասել է. «Ակնհայտորեն նկատվեց Ծառուկյանի անձնական ամբիցիաները, այլևս Ծառուկյանը չի թաքցնում, որ ինքը գոնե հոգեբանորեն պատրաստ է ստանձնել ամենաբարձր պատասխանատվությունն այս ամենի մեջ, փորձառություն, գիտելիք և այլն սա ժամանակը ցույց կտա: Սպասե՞լի էր նման հայտարարություն, թե՞ ոչ, քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի սպասել: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այս ամենը օգտակար կլինի: Ոչ մի հեղափոխություն լավ բանի չի բերել, իսկ իրենք խոսում են հեղափոխության մասին: Իրենք ասում են, թե մայդանի կոչ չեն անում, բայց ասում են՝ պատրաստ ենք հարյուր հազարներով ճնշում գործադրել: Դա էլ մայդանի մի այլ ձև է»:
Պատգամավորը առայժմ իշխանափոխության ռեսուրս չի տեսնում, իսկ իշխանություններն էլ, վստահեցնում է, որ քաղաքական մրցակցությունից չեն խուսափում ու այս ամենին հանգիստ են վերաբերում: