25/10/2014 15:23
«Անահիտ» մուլտֆիլմի թրեյլերը տեղադրվել է Youtube-ում (Տեսանյութ)
«Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմի երկար սպասված թրեյլերն արդեն տեղադրվել է Youtube-ում Sharm ընկերության ալիքում:
Հիշեցնենք, որ «Անահիտ» մուլտֆիլմը, որը նկարահանել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ը, մեծ էկրան կբարձրանա այս տարվա դեկտեմբերին:
Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա հիմնված այս մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվում են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան:
Հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը:
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանում, իսկ համաշխարհային էկրանին ֆիլմը ցուցադրելու համար հետագայում նախատեսվում է թարգմանել նաև ռուսերեն և անգլերեն: