25/10/2014 17:00
Ծառուկյանի ելույթում որևէ նոր ու հետաքրքիր բան չկար. Արշակ Սադոյան
Խայտառակ հանրահավաք էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց երեկ «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ հանրահավաքը խայտառակեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երկար սպասված ծրագրային ելույթը:
«Մի մասը նա խոսեց իր ոճին հարիր բառապաշարով՝ «ես լավ եմ, թագավոր եմ» և այլն, իսկ մյուս մասում, որ ինչ-որ բան պետք է ասեր, կարդաց ուրիշների գրած թղթով»,- ասաց նա:
Սադոյանի համոմզմամբ՝ Ծառուկյանի ելույթում որևէ նոր ու հետաքրքիր բան չկար: «Միայն ինքնագովասանք»,- նկատեց նա:
Ըստ բանախոսի՝ այս քաղաքական գործընթացի հիմնական նպատակն այն է, որ ուզում են ընդդիմությանը արհեստական գործիք դարձնել: Բացի այս՝ ուզում են ստեղծել 2 քաղաքական ուժեր՝ մեկը մյուսին փոխարինող, որը կրկին տանելու է երկիրը նույն գծով՝ անկախ նրանից, թե ով կգա հերթական անգամ իշխանության:
«Այդ կուսակցություններից մեկը Հանրապետականն է, մյուսը ԲՀԿ-ն: Իսկ մյուս կուսակցություններին ուզում են միավորել այդ կուսակցությունների հետ: Մեկ տարի է, ինչ ընթանում է այս քաղաքական գործընթացը, որը բացարձակապես անընդունելի է մեր ժողովրդի կողմից»,- ասաց Սադոյանը:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում: