25/10/2014 11:05
Ադրբեջանը Թուրքիային էլեկտրաէներգիա կմատակարարի 2015 թ.-ից
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումները կսկսվեն մինչև 2015 թ.-ի վերջը:
Trend-ի փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ 2015 թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված տեխնիկական խնդիրների լուծումը:
Նշվում է, որ Վրաստանը դառնալու է էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, ինչպես նաև՝ կարող է ինքնուրույն էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա: Ադրբեջանը այդ կերպ կկարողանա մարել իր պարտքերը Թուրքիայի առջև, որոնք գոյացել են Անկարայի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը էլեկտրաէներգիայի մատակարարումներից: