25/10/2014 09:20
Եռյակում առկա հակասություններն ի ցույց չդնելու տարրական մեխանիզմներ չկան
«168 Ժամում» կարդում ենք. «Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահանջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը որպես արտահերթ ընտրությունների ժամկետ սահմանեց մինչև ապրիլի 24-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը կողմ է ազատամարտիկների կողմից նստացույց սկսելու պահանջին, բայց ԲՀԿ նախագահն ասաց, որ ոչ մի նստացույց էլ չի լինելու: Այս ամենը և էլի շատ հակասություններ ցույց տվեցին, որ եռյակի անդամ կուսակցությունների միջև չկա ոչ միայն միասնականություն, այլ նույնիսկ տարրական մեխանիզմներ, որոնք կօգնեին ի ցույց չդնել կամ չընդգծել այդ հակասությունները»: