25/10/2014 16:15
Ֆերերն ու Մարեյը Վալենսիայի մրցաշարի կիսաեզրափակչում են
Վալենսիայի մրցաշարում հայտնի է կիսաեզրափակչի առաջին զույգը։ Քառորդ եզրափակչում իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը հաղթանակով է ավարտել բրազիլացի Տոմաս Բելուչիի հետ հանդիպումը։ Գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը։
Իսպանացու մրցակիցը կիսաեզրափակչում լինելու է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը։ Վերջինս կիսաեզրափակչում հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին ԱՆդերսոնին (6:7, 6:4, 6:4):