25/10/2014 09:44
Ծառուկյանի օբյեկտների աշխատակիցներին հրահանգվել էր ներկայանալ հանրահավաքին
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգվել է, անպայման, ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև` յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու:
«ԲՀԿ-ականները, փաստորեն, ջանք չէին խնայել հրապարակը մարդաշատ դարձնելու համար, ինչը նրանց, իրավամբ հաջողվեց: Նշենք, որ նաև ավտոբուսներով մարդիկ են բերվել Աբովյանից, ինչի հետևանքով տուժել են Երևան ուղևորվող աբովյանցիները՝ ապարդյուն սպասելով կանգառներում: Ասում են՝ Ծառուկյանը դրանով փորձում է ցույց տալ, որ կարող է Տեր-Պետրոսյանից շատ համակիր հավաքել Ազատության հրապարակում»,- գրել է թերթը: