25/10/2014 09:51
ԲՀԿ-ի գործարար հատվածը Ծառուկյանի խոսքը գետնով տվեց
«Հրապարակը» գրել է. «ԲՀԿ-ի գործարար հատվածը, այնուամենայնիվ, Ծառուկյանի խոսքը գետնով տվեց, կամ էլ պետք է ենթադրել, որ նրանք չեն հավատում իրենց ղեկավարի սկսած իշխանափոխության պայքարին և գլուխները ցավի տակ չեն ուզում դնել:
Ազատության հրապարակի մատույցներում կանգնած Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին «Հրապարակը» հարցրել է` չե՞ք վախենում արժանանալ գործարար Խաչատուր Սուքիասյանի ճակատագրին, Գուլոյանը պատասխանել է. «Ի՞նչ է եղել Խ. Սուքիասյանին»: