25/10/2014 10:51
Ազատամուտ գյուղում շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի երկու բնակչի
Նախօրեին՝ ժամը 22.00-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.):
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ վերջիններս տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: