25/10/2014 15:58
Պուտին. Յանուկովիչին ՌԴ են տեղափոխել մեր հատուկ ծառայությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը խորհուրդ չի տվել Վիկտոր Յանուկովիչին Մայդանի օրերին լքել Կիևը և դուրս բերել մայրաքաղաքից իրավապահ մարմիններին:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ Յանուկովիչը նախընտրել է լքել Կիևը և տեղափոխվել Խարկով:
Պուտինը նշել է, որ այդ օրերին Յանուկովիչը զանգահարել է իրեն և հանդիպելու ցանկություն հայտնել: Նրա խոսքով, հանդիպումը պետք է կայանար Ռոստովում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ Յանուկովիչը չի կարող լքել Ուկրաինայի տարածքը և նրա վրա սկսել են ինքնաձիգեր պարզել ու ահաբեկել:
Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ իրենք օգնել են Յանուկովիչին տեղափոխվել Ղրիմ, սակայն Ղրիմը այդ ժամանակ Ուկրաինայի տարածք էր և որոշում է կայացվել, որ Յանուկովիչին Ռուսաստան պետք է տեղափոխեն ռուսական հատուկ ծառայությունները: