25/10/2014 14:12
ՀՀ նախագահը Լոռու մարզում դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշել է.
Մուշեղ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: